Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բելգիայի Սենատի նախագահը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու անհրաժեշտություն է տեսնում

Բելգիայի Սենատի նախագահը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու 
անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրեյնը Բելգիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու անհրաժեշտություն է տեսնում: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Բելգիայի Սենատի նախագահը նշեց, որ Բելգիայի խորհրդարանը եվրոպական խորհրդարանների մեջ առաջիններից մեկն էր, որ 1998թ. ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող ուժեղ մի բանաձև: «Եվ մենք նույնիսկ քայլեր արեցինք ավելի առաջ գնալու և Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու: Մենք բավականին վաղ սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ: Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է գնահատվի որպես հանցագործություն: Այն ժամանակ մենք չհասանք մեր նպատակին, բայց ես կարծում եմ, որ Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմամբ մենք կհասնենք մեր նպատակի իրագործմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դըֆրեյնը:

Նա հավելեց, որ խոսքն այն մասին չէ, որ խորհրդարաններն են թելադրելու պատմությունը, այլ ուղղակի անհրաժեշտ է պատմությունը փոխանցել նոր սերունդներին, որպեսզի մեկընդմիշտ դատապարտվեն ցեղասպանության բոլոր ակտերը: «Մեր երկրները պետք է գնան դեպի ապագա: Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդները ունեն միանման արժեքներ, և ես կարծում եմ, որ մենք միասին կարող ենք շարունակել այդ ճանապարհը»,- հավելեց Բելգիայի Սենատի նախագահը:

Քրիսատին Դըֆրեյնը նշեց, որ Եվրոպայի դռները Հայաստանի առաջ միշտ բաց են: «Մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական դիրքում, սակայն պետք է ասեմ, որ Եվրոպայի դռները միշտ բաց են բանակցությունների, ցանկացած ոլորտում աշխատանքի և միասնական զարգացման համար: Բելգիան ջանքեր չի խնայելու`սատարել Հայաստանին իր որոշումների մեջ»,- եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am