Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ պետդեպը դատապարտել է լրագրողների նկատմամբ Թուրքիայի իշխանությունների բռնաճնշումները

ԱՄՆ պետդեպը դատապարտել է լրագրողների նկատմամբ Թուրքիայի իշխանությունների 
բռնաճնշումները

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ պաշտոնական շրջանակների ճնշումների առնչությամբ: Մասնավորապես, խոսքը Թուրքիայի ամենահայտնի թերթերից մեկի` «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուի, ինչպես նաև մի խումբ լրագրողների ու սյունակագիրների ձերբակալության մասին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին:

«Որպես Թուրքիայի դաշնակից և ընկեր` մենք հորդորում ենք Թուրքիայի կառավարությանը ապահովել երկրում օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Ժողովրդավարությունն ավելի ուժեղ է դառնում, երբ թույլատրվում է բազմակարծությունը, հատկապես ամենադժվարին ժամանակներում: Խոսքի ու կարծիքների ճնշումը չի աջակցում ահաբեկչության դեմ պայքարին և հետընթաց է հիմնարար ազատություններից, որոնք օգնում են ապահովելու ժողովրդավարության ամրությունը»,- նշել է Քիրբին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am