Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրացագետը Հայաստանի համար օգտակար է համարում ռուս-վրացական հարաբերությունների ճգնաժամից դուրս գալը

 Վրացագետը Հայաստանի համար օգտակար է համարում ռուս-վրացական հարաբերությունների 
ճգնաժամից դուրս գալը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք» կուսակցությունը, Վրաստանի խորհրդարանում ունենալով սահմանադրական մեծամասնություն, իրավասու կլինի ինքնուրույն կառուցելու երկրի ներքաղաքական իր ծրագրերը և արտաքին  քաղաքականության մեջ լուծելու խնդիրները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Նրա խոսքով Վրաստանի իշխանությունն ամբողջությամբ այդ կուսակցության ձեռքերում է: Վրացագետի ներկայացմամբ, իշխող կուսակցության պատասխանատվությունը բավականին լուրջ է լինելու: Անդրադառնալով Վրաստանի արտաքին քաղաքականությանը, Ջոնի Մելիքյանը կարծիք հայտնեց, որ գերակշռողը կլինի եվրատլանտյան ուղին, սակայն զուգահեռ կշարունակեն հարաբերությունները լավացնել նաև ՌԴ-ի, Չինաստանի, ԱՄՆ-ի հետ:

«Հայաստանի համար շատ օգտակար կլինի, որ ռուս-վրացական հարաբերությունները ճգնաժամի մեջ չլինեն: «Վրացական երազանք»-ի կողմից փորձեր են արվելու շարունակելու ռուս-վրացական հարաբերությունների բարելավման քաղաքականությունը: Իմ կարծիքով` նախկինում այն ինչ-որ չափով սահմանափակ էր, քանի որ կոալիցիայի մեջ կային այլ կուսակցություններ, որոնք ունեին այլ տեսակետներ ռուս-վրացական հարաբերությունների նկատմամբ: «Վրացական երազանք»-ի հիմնադիրը Բիձինա Իվանիշվիլին է, ով կողմնակից է ավելի լայն և խորը ռուս-վրացական հարաբերությունների»,- նշեց Ջոնի Մելիքյանը: Վրացագետի դիտարկմամբ, այս պահին այդ հարաբերություններում դեռ պահպանվում են քաղաքական խնդիրները, որոնք երկարաժամկետ հատվածում չեն լուծվի: 

Հոկտեմբերի 30-ին Վրաստանում անցկացվել է մեծամասնական ընտրակարգի երկրորդ փուլը, որի նախնական արդյունքներով Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին դառնում է խորհրդարանական մեծամասնություն: Ընդ որում, այս անգամ «Վրացական երազանքը» նորընտիր խորհրդարանում ունենալու է սահմանադրական մեծամասնություն, այսինքն` 150 պատգամավորական մանդատից 115-ը տվյալ կուսակցության ներկայացուցիչներն են լինելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am