Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինը ոչ նպատակահարմար է համարել Հալեպում օդային հարվածների վերսկսումը

Պուտինը ոչ նպատակահարմար է համարել Հալեպում օդային հարվածների վերսկսումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա պահին  ոչ նպատակահարմար է համարում Հալեպի ուղղությամբ օդային հարվածների վերսկսումը, սակայն Ռուսաստանը իրավունք է վերապահում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բոլոր միջոցներն օգտագործել սիրիական բանակին աջակցելու համար: «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ Հալեպում ռազմական գործողությունների վերսկսման որոշումը գլխավոր շտաբի և տեղեկատվական կենտրոնից առաջարկությունների հիման վրա կայացնելու է գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինը:

«Գլխավոր շտաբն իրականացնում է օպերատիվ, մարտավարական ղեկավարություն: Ինչ վերաբերում է մարտավարական առաջադրանքներ ու որոշումներ իրականացնելուն, ապա դրանք ընդունվում են ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից»,- նշել է Պեսկովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am