Բակո Սահակյանն ընդունել է ապրիլյան պատերազմում զոհված Սիսիանի ջոկատի ազատամարտիկների հարազատներին
19:04, 28 Հոկտեմբեր 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Սիսիանի ջոկատի ազատամարտիկների հարազատներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ` նրանց հերոսությունն ու սխրանքը համարելով հայրենասիրության ու անձնվիրության լավագույն օրինակներից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում