Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը հետաձգվում է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը հետաձգվում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքները հետաձգվում են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը կախված չէ միայն Ադրբեջանից եւ Վրաստանից, այն կախված է նաեւ Թուրքիայից, եւ երկաթգծի շինարարության երկարաձգվելը պայմանավորված է թուրքական կողմով». ասել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւը:

Թուրքական հատվածում երկաթգծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւի գլխավորած պատվիրակությունը  հոկտեմբերի 27-28 պաշտոնական այց է կատարել Վրաստան:

Այցը կատարվել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերություններն ու տնտեսական համագործակցությունն ամրապնդելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am