Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում կրոնական հանցագործությունների համար սահմանված պատիժները ավելի են խստացել

Ադրբեջանում կրոնական հանցագործությունների համար սահմանված պատիժները ավելի են 
խստացել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների համատեքստում Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ քննարկվել է նաեւ կրոնական հանցագործություններ կատարած անձանց պատիժների խստացման հարցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Ադրբեջանի գործող քրեական օրենսգրքի համաձայն` կրոնական ատելություն, կրոնական ծայրահեղականություն կամ մոլեռանդություն սերմանելու շարժառիթով գործունեություն ծավալող անձանց համար սահմանված է պատիժ 5 տարի ազատազրկման չափով: Ադրբեջանի ազգային ժողովի ընդունած փոփոխությունների համաձայն` վերոնշյալ կրոնական հանցագործությունների համար կսկսի  կիրառվել 14-20 տարվա եւ ցմահ ազատազրկման պատիժներ:

Չնայած այն բանին, որ Ադրբեջանի սահմանադրությունը երաշխավորում է դավանության ազատությունը, կառավարությունը սահմանափակում է կրոնական, մասնավորապես, ոչ ավանդական խմբերի իրավունքները:

Ադրբեջանում խոչընդոտներ են ստեղծվում կրոնական համայնքների գրանցման, երկիր կրոնական գրականություն ներկրելու, նրա վաճառքի եւ տարածման համար: Միեւնույն ժամանակ իշխանությունների կողմից կրոնական հանդուրժողականության  դասընթացներ են անցկացվում:

Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով Պետկոմիտեի տվյալներով` բնակչության 69 տոկոսը մուսուլմաններ են: Նրանց 65 տոկոսը շիա, 35 տոկոսը` սունի է: Բնակչության 4 տոկոսը կազմում են ռուսական եւ վրացական ուղղափառ եկեղեցիների, հայ առաքելական եկեղեցու (ուտիներ) ներկայացուցիչները, ինչպես նաեւ այլ քրիստոնյաներ, մոլոկաններ, հրեաներ եւ բահաիտներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am