Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թուրքագետը չի բացառում թուրքական իշխանությունների կողմից Պլոսո պատրիարքի ընտրության հարցի ձգձգումը

Թուրքագետը չի բացառում թուրքական իշխանությունների կողմից Պլոսո պատրիարքի 
ընտրության հարցի ձգձգումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական իշխանությունների կողմից Պլոսո պատրիարքի ընտրության հարցի ձգձգումը չի բացառվում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Հայտարարվել է, որ նոյեմբերի սկզբին հայտ կներկայացվի Թուրքիայի իշխանություններին: Երբ լինի թույլտվություն, մեկ ամսվա ընթացքում կարելի է անցկացնել պատրիարքի ընտրություններ: Եթե թուրքական իշխանությունները մտադիր են ձգձգել, ապա գործընթացը կարող է տարիներ տևել»,-ասաց թուրքագետը:

Ռուբեն Մելքոնյանը թուրքական իշխանությունների կողմից պատրիարքի ընտրության հարցը ձգձգելու հետ կապված մտավախություն ունի, որովհետև Թուրքիայի պատմության ընթացքում նման դեպքեր եղել են: Մեկ անգամ 1923-1927 թվականներին, երբ թուրքական իշխանությունները չեն արտոնել պատրիարքի ընտրություն, երկրորդ անգամ` 1944-1950 թվականներին, երբ կրկին տարբեր պատրվակներով ընտրական գործընթացը հետաձգվել է:

«Քանի որ Արամ Աթեշյանի վարկաբեկված հեղինակությունը հնարավոր չէ փրկել, միգուցե նա գնդակը փոխանցի թուրքական իշխանություններին և հիմա էլ նրանք սկսեն գործընթացը ձգձգել, եթե, իհարկե, դա է նրանց քաղաքական հաշվարկը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ երեք կողմերին էլ` Հայաստանին, Թուրքիային, Հայ առաքելական եկեղեցուն ձեռնտու է, որ ի վերջո լուծվի այս խնդիրը, որպեսզի շահարկումները սկանդալները մեղմվեն»,-հավելեց Ռուբեն Մելքոնյանը:

 Պոլսո Հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ որոշում է կայացվել` դիմել թուրքական իշխանություններին նոր պատրիարք ընտրելու արտոնություն տրամադրելու խնդրանքով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am