Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունում 265 մարդ հեռացվել է ծառայությունից

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունում 265 մարդ հեռացվել է ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում պետական ոլորտները գյուլենականներից մաքրելուն ուղղված գործողությունների շրջանակում ծառայությունից  հեռացվել են ներքին գործերի նախարարության 265 աշխատակից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

153 աշխատակից հեռացվել է Ժանդարմերիայի հրամանատարության կազմից, 112-ը` առափնյա անվտանգության հրամանատարության կազմից:

Ժանդարմերիայի կազմից հեռացվածներից 42-ը սպաներ են, 56-ը` ենթասպաներ, 30-ը` ժանդարմերիայի մասնագիտացված սերժանտներ, 17-ը` փորձագետներ  եւ 8 տարբեր պաշտոններում գտնվող անձինք:

Առափնյա պաշտպանության ուժերից հեռացվել է 52 սպա, 58 ենթասպա, 1 փորձագետ, 1 պաշտոնյա:


Պաշտոնական Անկարան 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցաց հեղաշրջման փորձը կազմակերպելու եւ ղեկավարելու մեջ մեղադրում է «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից գյուլենականների դեմ ուղղված հետախուզական գործողությունների շրջանակներում արդեն 100-ավոր սպաներ են ձերբակալվել եւ հեռացվել աշխատանքից:

2016 թվականի հուլիսի 15-ին մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին վերցրել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր: 

Ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրում արտակարգ դրության ռեժիմ է հաստատվել եւ զանգվածային գործողություններ են իրականացվում հեղաշրջման փորձի մասնակիցներին բացահայտելու եւ ձերբակալելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am