Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դիարբեքիրի քաղաքապետարանում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել

Դիարբեքիրի քաղաքապետարանում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքի և Ֆըրաթ Անլըի ձերբակալությունից հետո քաղաքապետարանում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Քաղաքապետերի ձերբակալությունից հետո ի նշան բողոքի քաղաքապետարանի շենքի վրա կախվել է մի պաստառ «Թող հարգվի ժողովրդի կամքը, թող ազատ արձակվեն մեր քաղաքապետերը» գրությամբ:

Թուրքիայի իրավապահ ուժերը, հանելով քաղաքապետարանում կախված պաստառը, ձերբակալել են դրա համար պատասխանատու երեք անձի:

Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից հոկտեմբերի 25-ին ձերբակալվել են: Ձերբակալությունները տեղի են ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am