Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քլինթոնն ընտրություններում հաղթելու դեպքում պետքարտուղար Է կարգելու Բայդենին. Politico

Քլինթոնն ընտրություններում հաղթելու դեպքում պետքարտուղար Է կարգելու Բայդենին. Politico

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջոզեֆ Բայդենը գլխավորում Է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի հավակնորդների ցուցակը նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնի հաղթելու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է Politico թերթը՝ հղում անելով «աղբյուրի, որը ծանոթ Է Հիլարի Քլինթոնի վարչակազմում նշանակումների պլանավորմանը»:

Դրա հետ մեկտեղ հրապարակման մեջ նշվում Է, որ ոչ Դեմոկրատական կուսակցությունից պետական բարձրագույն պաշտոնի հավակնորդուհին, ոչ նրա շրջապատը ընդունված որոշման մասին չեն իրազեկել Բայդենին: Վերջինս 2009 թվականի հունվարից ԱՄՆ-ի փոխնախագահն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am