Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Pink Floyd-ը 1969 թվականին ձայնագրված երգի տեսահոլովակ Է նկարահանել

Pink Floyd-ը 1969 թվականին ձայնագրված երգի տեսահոլովակ Է նկարահանել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Pink Floyd բրիտանական խումբը 47 տարի առաջ ձայնագրված երգի նոր տեսահոլովակ Է ներկայացրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տեսանյութն արվել Է The Early Years խմբի 1965-1972 թվականների հին ձայնագրությունների եւ հազվագյուտ իրերի մեծ հավաքածուի թողարկման առթիվ (թողարկվելու Է նոյեմբերի 11-ին): Ժողովածուում տեղ կգտնեն ավելի վաղ չհրատարակված 20-ից ավելի երգեր, ինչպես նաեւ յոթ ժամ տեւողությամբ ավելի վաղ չհրապարակված համերգային ձայնագրություններ եւ ավելի քան 15 ժամ արխիվային տեսանյութեր:

Green Is the Colour երգը, որի համար նկարահանվել Է տեսահոլովակը, առաջին անգամ թողարկվել Է 1969 թվականին More ալբոմում: Այդ սկավառակի վրա ներկայացված Է երաժշտություն, որը Pink Floyd-ը ձայնագրել Է Բարբեթ Շրյոդերի «Դարձյալ» ֆիլմի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am