Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սուրենավանի աշակերտների համար հեռավար դասընթաց է կազմակերպվել

Սուրենավանի աշակերտների համար հեռավար դասընթաց է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության թիվ 198 ավագ դպրոցում կազմակերպվել է «Ֆիզիկա» առարկայի հեռավար դասընթաց Սուրենավանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Դասը վարել է թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը, իսկ Սուրենավանում աշակերտների աշխատանքը կազմակերպել` դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լիլիկ Մարտիրոսյանը: Հատկանշական է, որ դասի թվային տարբերակը կախված չէ համացանցի արագությունից, և աշակերտները հնարավորություն ունեն ներկայացված դասընթացը դիտել բազմաթիվ անգամ ինչպես դպրոցում, այնպես էլ տանը, համակարգչի և հեռախոսի միջոցով: Դասը կազմակերպվել է` օգտագործելով «Մայքրոսոֆթ Միքս» ծրագիրը և «Մայքրոսոֆթի Յամմեր» տարածքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Այսինքն, ըստ նոր մոտեցման` Սուրենավանի 10-րդ դասարանի աշակերտներն այսօր հնարավորություն են ունեցել ֆիզիկայի դասը սովորել Երևանի 198 ավագ դպրոցի 10-րդ դասարանում:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն` գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովելու միջոցով: Նշենք, որ տվյալ հանձնարարականի շրջանակում առաջին հեռավար դասընթացը կազմակերպվել էր «Այբ» դպրոցում` միաժամանակյա կապ  հաստատելով ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1,  Իջևանի թիվ 5 դպրոցների հետ, իսկ երրորդ դասը կկազմակերպվի հոկտեմբերի 28-ին ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում` Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1, Հերհերի և Արենիի միջնակարգ դպրոցների համար: Դասընթացի կազմակերպման համար կօգտագործվի Հայաստանի կրթական ցանցի ընձեռած տեխնոլոգիական հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am