Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գերմանիայում Eurowings-ի եւ Germanwings-ի շուրջ 400 չվերթ Է չեղարկվել գործադուլի պատճառով

Գերմանիայում Eurowings-ի եւ Germanwings-ի շուրջ 400 չվերթ Է չեղարկվել գործադուլի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Eurowings եւ Germanwings ավիաընկերությունների առնվազն 380 միջազգային եւ ներքին չվերթներ են հոկտեմբերի 27-ին չեղարկվել բորտուղեկցորդների մեկօրյա գործադուլի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deutsche Welle. հեռուստառադիոընկերությունը:

Գործադուլը վերաբերում Է ավելի քան 50 հազար ուղեւորների: Երկու ավիաընկերությունները նրանց հնարավորություն են տվել տոմսերի ամրագրումը չեղարկել կամ փոխել առանց լրացուցիչ վճարի:  

«Մենք ցավում ենք, որ ստիպված ենք այս գործադուլն անցկացնել: Բայց բանակցությունները հասան այն կետին, երբ գործելու այլընտրանք չԷր մնացել, բացի գործադուլ անելուց»,-հայտարարել Է ավիացիոն արհմիության ղեկավար Նիկոլայ Բաուբլիսը:  

Ավելի վաղ ավիաընկերության եւ արհմիության ներկայացուցիչների միջեւ տեղի են ունեցել տարիֆային բանակցություններ, սակայն կողմերին չի հաջողվել հասնել համաձայնության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am