Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով

Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 
մեդալով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 26-ին կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերան Նիկիտա Սիմոնյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգևատրման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից:

Միջոցառմանը հրավիրված էին ՌԴ-ում ՀՀ հասարակական կազմակերպությունների և համայնքի ներկայացուցիչներ:

Շնորհավորելով Նիկիտա Սիմոնյանին 90-ամյա հոբելյանի և շնորհված պետական բարձր պարգևի կապակցությամբ` ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդգծեց լեգենդար ֆուտբոլիստի  անգերազանցելի դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում, որի շնորհիվ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նվաճեց խորհրդային ֆուտբոլի բարձունքները:

Նիկիտա Սիմոնյանն իր հերթին նշեց, որ իր համար չափազանց մեծ պատիվ է նման պարգևին արժանանալն ու երախտագիտություն հայտնեց ՀՀ նախագահին` բարձր գնահատականի համար:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am