Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 27.10.2016

Սպասվող լրահոս. 27.10.2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հոկտեմբերի 27-ն է: 1999 թվականին այս օրը մի խումբ զինված անձինք ներխուժեցին Ազգային ժողով: Հարձակումը տեղի ունեցավ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Խմբի գործողությունների հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և այլ պետական գործիչներ, եղան նաև վիրավորներ: Ավանդույթի համաձայն՝ այս անգամ ևս հոկտեմբերի 27-ին կանցկացվեն հիշատակի միջոցառումեր:

Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողների 2016-2017 թվականների ուսումնական տարվա ուսման վարձերը: Այս հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգում:

Հոկտեմբերի 27-28-ը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը լրագրողների համար շրջայց է կազմակերպում Տավուշի մարզ: Այս անգամ առանցքում են լինելու ժողովրդագրական խնդիրները, մասնավորապես՝ ծերացում, արտագաղթ, ծնելիություն, ամուսնալուծություններ, մահացություն և այլն:

Առաջին անգամ Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան ներդրումներ 2» ծրագրի շրջանակում տեղի կունենածրագրի տարեկան համաժողովը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել ինչպես բիզնեսին աջակցող կազմակերպություններին, այնպես էլ աջակցել Արևելյան Գործընկերության երկրների ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանը: Նախատեսվում է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների բազմաթիվ կառույցների ղեկավարների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությունը:

«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության միջև համագործակցության շրջանակում կտրվի «Թվային դարաշրջանի դպրոցներ» (Schools of Digital Age) ծրագրի պաշտոնական մեկնարկը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳ նախարարը, ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանը և այլք:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հանդիսավոր նիստ՝ նվիրված Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի 95-ամյակին: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, ՌԴ և ՀՀ մշակույթի նախարարությունների ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնեն հոկտեմբերի 27-28-ը կայանալիք համերգները՝ նվիրված հանրաճանաչ երգահան Միքայել Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակին: Կներկայացվեն նաև նոյեմբերի 2-ին և 4-ին կայանալիք Վերդիի «Ռիգոլետո» օպերայի համերգային կատարման մանրամասները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am