Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Կառավարությունը սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար կհատկացնի 20 մլն դրամ

Կառավարությունը սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար 
կհատկացնի 20 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Հայաստանում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կհատկացնի 20 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 27-ի նիստի օրակարգում: Ներկայում ՀՀ-ում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունեն շուրջ 400-ը: Ըստ նախագծի հիմնավորման, ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016-2017 թվականների ուսումնական տարվա ուսման վարձերի մասնակի փոխհատուցման համար տրամադրել յուրաքանչյուրը 125 հազար դոլար: Սակայն ուսման ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ է պետական բյուջեից հատկացնել ևս 20 մլն դրամ:

Ըստ կառավարության, ուսման վարձի խնդրի լուծումը պետք է շարունակել, քանի որ այն մնում է որպես սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am