Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը երկրում բողոքի ակցիաների շարք է սկսում

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը երկրում բողոքի ակցիաների շարք է սկսում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքի և Ֆըրաթ Անլըի ձերբակալության առնչությամբ հայտարարել է բողոքի ակցիաներ սկսելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Հայտարարության մեջ նշվում է, որ կուսակցության համանախագահները և պատգամավորները հոկտեմբերի 26-ին կհավաքվեն Դիարբեքիրի քաղաքապետարանի շենքի դիմաց` բողոքի ձայնը հայտնելու կատարվածի առնչությամբ: Ընդ որում, քաղաքական ուժը հայտնել է, որ բողոքի ակցիաները շարունակվելու են առանց դադարների:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Դիարբեքիրի քաղաքապետերի ձերբակալությունը, նրանց տներում և քաղաքապետարանի շենքում հետախուզումները որակել են որպես ապօրինի արարք: «Այս անօրինական և կամայական ձերբակալությունները դեմ են մարդու իրավունքներին, ժողովրդավարական իրավունքի սկզբունքներին և այն ժողովրդավարական միջազգային համաձայնագրերին, որոնք Թուրքիան ստորագրել է: Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության (խմբ.- Թուրքիայի իշխող կուսակցությունն է) ստեղծած այս զուլումը, ճնշումներն ու անօրեն միջավայրն անընդունելի են: Այս պատմական սխալի և ստեղծված քաոսային վիճակի պատասխանատուն քաղաքական վերնախավն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կուսակցությունից պահանջել են անմիջապես ազատ արձակել գործիչներին: «Կոչ ենք անում Թուրքիայի ր ողջ աշխարհի քաղաքացիական կազմակերպություններին, քաղաքական կուսակցությունների, ժողովրդավարական և խաղաղարար ուժերին, միջազգային կառույցներին ու խորհրդարաններին` անձայն մի մնացեք այս անօրինության նկատմամբ, բարձրաձայնեք ձեր դժգոհությունը»,- նշվում է կուսակցության հայտարարության տեքստում:

Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից հոկտեմբերի 25-ին ձերբակալվել են: Ձերբակալությունները տեղի են ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am