Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հյու Լորին անվանական աստղ Է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

Հյու Լորին անվանական աստղ Է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Հյու Լորին, որը հայտնի Է «Դոկտոր Հաուս» եւ «Ջիվսը եւ Վուսթերը» սերիալներում խաղացած իր դերերով, անվանական աստղ Է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին հայտնել Է The Gardian թերթը:

«Այս աշխարհն անարդար Է, եւ ես պետք Է խոստովանեմ, որ իմ կյանքի բոլոր 57 տարիներին բախտս անասելի բերել Է, այն աստիճան, որ ես ամեն օր սպասում եմ, որ գլխիս դաշնամուր Է ընկնելու՝ պարզապես, որպեսզի վերականգնվի հավասարակշռությունը»,-ասել Է դերասանը արարողության ժամանակ:

Հյու Լորին երկու անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր Է դարձել «Դոկտոր Հաուս» սերիալում կատարած աշխատանքի համար, որը նրան բերեց հեռուստատեսությունում ամենաբարձր վճարվող դերասանի կարգավիճակը: Լորին զբաղվում Է նաեւ երաժշտությամբ. 2011 թվականին նա Է թողարկել Է բլյուզների իր առաջին ալբոմը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am