Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՔԿ 30 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

ՔԿ 30 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն հետևողական աշխատանքներ է իրականացնում՝ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով քննության որակն ու արդյունավետությունը, քննիչների կարգապահությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու համար  ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել են կարգապահական վարույթներ, և 30 ծառայող  ենթարկվել է պատասխանատվության։

ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով՝  18 ծառայողի նկատմամբ կիրառվել է «զգուշացում», 6 ծառայողի նկատմամբ՝ «նկատողություն», 2 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «կոչումի իջեցում՝ մեկ աստիճանով», ևս 2 ծառայողի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am