Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Առաջին ութ ամսում նվազել է բնական հյութերի, հանքային և աղբյուրի ջրերի արտադրությունը

Առաջին ութ ամսում նվազել է բնական հյութերի, հանքային և աղբյուրի ջրերի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում նվազել է ոչ ալկոհոլային ըմպելիքների, բնական հյութերի, հանքային ջրերի և աղբյուրի ջրի արտադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն այս տարվա առաջին ութ ամիսներին  կազմել է 46 մլն 250,7 հազար լիտր. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն նվազել է 8,8 տոկոսով: Բնական հյութերի ատադրությունը կազմել է  8 մլն 15 հազար լիտր՝ նվազելով 30,2 տոկոսով:

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ 9,2 տոկոսով նվազել է նաև հանքային ջրերի արտադրությունը՝ կազմելով 25 մլն 220.5 հազար լիտր: Աղբյուրի ջրի արտադրությունը նվազել է 1.3 տոկոսով. 2016 թվականի հունվար-օգոստոսի ընթացքում արտադրվել է 22 մլն 125 հազար լիտր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am