Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Դուտերտեն ԱՄՆ-ից պահանջել Է Ֆիլիպիններին չվերաբերվել ինչպես վզափոկով շանը

Դուտերտեն ԱՄՆ-ից պահանջել Է Ֆիլիպիններին չվերաբերվել ինչպես վզափոկով շանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների նախագահ Ռադրիգո Դուտերտեն ասել Է, որ ԱՄՆ-ը «պետք Է մոռանա» 2014 թվականին երկու երկրների միջեւ ստորագրված ռազմական համաձայնագրի մասին, եթե ինքը իշխանության գլուխ մնա երկար ժամկետով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters գործակալությանը, այս հայտարարությամբ նա հոկտեմբերի 25-ին հանդես Է եկել Մանիլայում՝ Ճապոնիա թռիչքից առաջ:

«Ես սպասում եմ այն պահին, երբ իմ երկրում այլ զինծառայողներ չեն մնա, բացի ֆիլիպինցիներից»,-ասել Է Դուտերտեն: Նա նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ը պետք Է դադարի Ֆիլիպիններին վերաբերվել «ինչպես վզափոկով շանը»:

Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Դուտերտեն հայտարարել Էր, որ Ֆիլիպինները ռազմական դաշինք ունի ԱՄՆ-ի հետ, բայց մտադիր չԷ նման համաձայնագրեր կնքել այլ երկրների հետ: «Դաշինքը ողջ Է, այն կա: Ոչ մի անհանգստություն չպետք Է լինի դաշինքի փոփոխման առնչությամբ, ես այլ երկրների հետ ռազմական դաշինքների կարիք չունեմ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am