Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարազդատ արքայի մարզական արկածների մասին «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը պատրաստ կլինի 2018-2019 թթ.

Վարազդատ արքայի մարզական արկածների մասին «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը 
պատրաստ կլինի 2018-2019 թթ.

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոբերտ Սահակյանց» արվեստանոցի «Օլիմպիկոս» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի աշխատանքները ավարտին կհասցվեն 2018- 2019 թվականներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Նրա խոսքով` ֆիլմի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այն  պատմում է հայոց արքա Վարազդատի մարզական արկածների մասին, որոնք հիմնված են պատմական փաստերի վրա: «Արդեն երկրորդ տարին է` աշխատում ենք նոր լիամետրաժ ֆիլմի վրա: Այդ աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորելու է ՀՀ մշակույթի նախարարությունը, «Շարմ» ընկերությունն էլ զբաղվում  է ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով»,-ասաց Սահակյանցը:

Վաղ համարելով խոսել ֆիլմի հաջողությունների մասին, Ռոբերտ Սահակյանցը հույս հայտնեց, որ այս ֆիլմը եւս կունենա «Անահիտ»-ի հաջողությունը: «Դեռ վաղ եմ համարում այդ մասին խոսել, քանի որ ֆիլմի պատրաստ լինելուն դեռ երկար ժամանակ կա, բայց անշուշտ պրեմիերա կլինի եւ  հուսով եմ, որ «Անահիտ»-ի նման այն նույնպես երկար կմնա էկրաններին»,-հավելեց նա:

Օլիմպիական խաղերի թանգարանում, որը գտնվում է Հունաստանի Օլիմպիա քաղաքում, պահպանվել է հնագույն ժամանակների, օլիմպիական խաղերի հաղթողների՝ մարմարե անվանատախտակը: Այստեղ նշված է, որ Հայոց աշխարհի, Արշակունյաց Թագավորության արքա Վարազդատը, 394 թվականին տեղի ունեցած օլիմպիական խաղերում, դարձել է բռնցքամարտի մրցումների հաղթող և նրան շնորհվել է՝ «Օլիմպիկոսի» տիտղոս:

Օրերից մի օր, հայոց Վարազդատ թագավորը՝ հրավեր է ստանում Հունաստանից: Նրան առաջարկում են ուղարկել Հայաստանի լավագույն մարզիկներին՝ օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Արքան, հիշելով իր մարզական անցյալը, որոշում է անձամբ մեկնել խաղերին և նվաճել բարձր տիտղոսը: Նրան միանում է նաև արքայական ընտանիքը: Արկածներով լի ճանապարհը նրանց հասցնում է Հունաստան: Բայց արքային հետապնդում է Մոլլաթոռը՝ Հայաստանի ու հենց Վարազդատի մեծագույն թշնամին: Նա ցանկանում է օգտվել իրավիճակից՝ երկրի սահմաններից դուրս սպանել հայոց արքային և տիրանալ գահին: Մոլլաթոռի պատճառով արքայական ընտանիքն անցնում է ծուղակների և մեծ դժվարությունների միջով:

Սակայն ի վերջո ընտանիքի միասնության և արքայի հզոր ուժի շնորհիվ՝ հայոց Վարազդատ թագավորը հաղթում է օլիմպիական խաղերում և փառքով վերադառնում Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am