Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցները Գերմանիայում մասնակցել են փորձի փոխանակման ծրագրի

ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցները Գերմանիայում մասնակցել են փորձի փոխանակման 
ծրագրի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Քրիստոնեա-Դեմոկրատական միություն» կուսակցության Կոնրադ-Ադենաուեր քաղաքական հիմնադրամի հրավերով եւ աջակցությամբ հոկտեմբերի 16-ից 21-ը փորձի փոխանակման եւ երկխոսության ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահների խորհրդականներն ու օգնականներն այցելելեն Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում մասնակիցները հանդիպումներ են ունեցել ԳԴՀ Բունդեսթագում, Դաշնային կանցլերի նստավայրում,ինչպես նաեւ այլ պետական հաստատություններում: Դեռեւս հունիսին Գերմանիայի Կոնրադ Ադենաուեր քաղաքական հիմնադրամն ի դեմս «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելի՝ նախաձեռնել էր փորձի փոխանակման եւուսումնասիրության ծրագիր ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների համար` հաշվի առնելով, որ խորհրդարանականաշխատանքի մի մասն իրականացվում է աշխատակազմի փորձագետների, օգնականների եւ խորհրդականների միջոցով:Արդեն հոկտեմբերին ՀՀ ԱԺ աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Գերմանիայի խորհրդարանում եւկառավարությունում աշխատող գերմանացի գործընկերների հետ, տեղում հաղորդակից լինելու նրանց կողմից կատարվողաշխատանքներին, զրուցելու Բունդեսթագի պատգամավորների հետ եւ գտնվելու նրանց ընտրատարածքներում:

Փորձի փոխանակման ծրագրով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԺ աշխատակիցներին հնարավորություն է ընձեռնվել ներկագտնվելու եւ ծանոթանալու նաեւ Գերմանիայի քաղաքային համայնքների կառավարման աշխատանքներին: Այդնպատակով մասնակիցներն այցելել են Պոտսդամ, Բյուրգել եւ Յենա քաղաքներ, հանդիպել քաղաքային իշխանություններիներկայացուցիչների հետ: Կազմակերպիչներն ու մասնակիցները գոհունակությամբ նշել են, որ նման նախաձեռնությունները նպաստում ենխորհրդարանական աշխատանքի կազմակերպման արդյունավետությանը, լավ հնարավորություն են ընձեռումերիտասարդ մասնագետներին փորձի փոխանակման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am