Տեսագրություն Է հայտնվել Նոր Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացիների գնդակահարման վայրից
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԵՆ ՏՎ-ի տրամադրության տակ տեսագրություն Է հայտնվել Նոր Մոսկվայում գտնվող շենքերից մեկի բնակարանում Հայաստանի երկու քաղաքացիների գնդակահարման վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախնական տվյալներով՝ գտնվել են 39-ամյա եւ 46-ամյա երկու տղամարդկանց մարմիններ՝ հրազենային վերքերով: Ինչպես հայտնել Է հեռուստաալիքի աղբյուրը, նրանք Հայաստանի քաղաքացիներ են, որոնք ՌԴ մայրաքաղաք Էին եկել վաստակելու նպատակով:
Ավելի վաղ Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի Մոսկվայի ստորաբաժանման ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան հավաստել Է զոհվածների մարմինների հայտնաբերման փաստը եւ հավելել, որ պատահածի վայրում աշխատում Է հետաքննչական-օպերատիվ խումբը: Քրեական գործ Է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասով (երկու եւ ավելի անձանց սպանություն): Բացի այդ, նա հայտարարել Է, որ երկու տղամարդկանց մարմինները՝ հրազենային վերքերով, հայտնաբերվել են Նոր Մոսկվայի տարածքի Ռոդնիկի միկրոշրջանի վարձու բնակարանում:
«Քննիչները պատահարի վայրի զննում են անցկացնում, հարցաքննում հարեւաններին եւ հնարավոր ականատեսների: Կատարվում են համալիր հետաքննչական գործողություններ, որոնք ուղղված են պատահածի բոլոր հանգամանքները պարզելուն»,- ասել Է Իվանովան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում