Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Եվրամիությանը փլուզում է սպառնում. Շտայնմայեր

Եվրամիությանը փլուզում է սպառնում. Շտայնմայեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել Է, որ Եվրամիությունը հայտնվել Է անկայունության գոտում, եւ նրան փլուզում Է սպառնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Sueddeutsche Zeitung թերթը:

«Ֆինանսական ճգնաժամը, Եվրոպա փախստականների ներհոսքը, ինչպես նաեւ Բրիտանիայում անցկացված հանքավեից ցնցումը Եվրոպային հրել են խիստ անկայունության գոտի»,-հայտարարել Է Շտայնմայերը: Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում ակնհայտ բաները, որոնք տասնամյակներով հավուր պատշաճի Էին ընդունում, այժմ հայտնվել են կասկածի տակ:

«Եթե մենք մոռանանք՝ ինչու Է արժեքավոր ԵՄ-ն, այն կկործանվի»,-նշել Է նախարարը: Նա չի բացառել, որ «աջամետ պոպուլիստները կփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից»:

Գերմանիայի ԱԳ նախարարը նաեւ ասել Է, որ գերատեսչությունը պլանավորում Է հասարակայնության հետ Եվրամիության ու նրա հեռանկարների քննարկման նախագիծ գործարկել: «Մենք ցանկանում ենք լսել քննադատություն, որպեսզի իմանանք՝ ինչն Է Եվրոպայում ճիշտ եւ ինչը՝ ոչ»,-հավելել Է Շտայնմայերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am