Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանի երկու քաղաքացիների դիակներ են հայտնաբերվել «նոր» Մոսկվայում

Հայաստանի երկու քաղաքացիների դիակներ են հայտնաբերվել «նոր» Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկու սպանված քաղաքացիների են գտել «նոր» Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրավապահ մամրինների մի աղբյուր: Նրա խոսքով՝ Հայաստանի երկու քաղաքացիների մարմինները՝ հրազենային վերքերով, հայտնաբերվել են «նոր» Մոսկվայում: Ներկայում իրավապահները պարզում են, թե ինչով Էին նրանք զբաղվում:

Իր հերթին, Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի Մոսկվայի ստորաբաժանման ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան հավաստել Է զոհվածների մարմինների հայտնաբերման փաստը եւ հավելել, որ պատահածի վայրում աշխատում Է հետաքննչական-օպերատիվ խումբը: Քրեական գործ Է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասով (երկու եւ ավելի անձանց սպանություն):

Բացի այդ, նա հայտարարել Է, որ երկու տղամարդկանց մարմինները՝ հրազենային վերքերով, հայտնաբերվել են «նոր» Մոսկվայի տարածքի Ռոդնիկի միկրոշրջանի վարձու բնակարանում, այլ ոչ թե Շչերբինկայում, ինչպես ավելի վաղ հաղորդվել Էր:

«Քննիչները պատահարի վայրի զննում են անցկացնում, հարցաքննում հարեւաններին եւ հնարավոր ականատեսների: Կատարվում են համալիր հետաքննչական գործողություններ, որոնք ուղղված են պատահածի բոլոր հանգամանքները պարզելուն»,- ասել Է Իվանովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am