Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Շտայնմայերը դեմ է Հալեպի պատճառով հակառուսական պատժամիջոցներ սահմանելուն

Շտայնմայերը դեմ է Հալեպի պատճառով հակառուսական պատժամիջոցներ սահմանելուն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դեմ Է Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ ստեղծված իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ հայտարարությամբ նա հոկտեմբերի 23-ին հանդես Է եկել ARD հեռուստաալիքի եթերում:

Շտայնմայերի կարծիքով՝ Եվրամիության կողմից սահմանափակիչ միջոցներ կիրառելու սպառնալիքը կարող Է բացասաբար ազդել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի վրա:

Նախարարը նշվել Է, որ պատժամիջոցները չեն օգնի կանխել հումանիտար ճգնաժամը, ինչը շտապ միջոցներ Է պահանջում:

«Նույնիսկ ընդհակառակը, դրանք կարող են փակել բանակցությունների հնարավորության պատուհանը, որոնք մեզ անհրաժեշտ են»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am