ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել Թուրքիային ԻՊ դեմ գործողություններում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն Անկարայում հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Լրագրողների համար փակ ձևաչափով անցկացված հանդիպումներում Քարթերը խոսել է Մոսուլի գործողություններին Թուրքիայի մասնակցելու անհրաժեշտությունից:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարը նման հայտարարություն էր արել Թուրքիայի գործընկերոջ` Ֆիքրի Ըշըքի հետ հանդիպումից հետո` ասելով. «Բնական է, որ Թուրքիան հետաքրքրվում է Սիրիայի և Իրաքի զարգացումներով: Աջակցում ենք սահմանային անվտանգությանն ուղղված ձեր միջոցառումներին: Ցանկանում ենք, որ Թուրքիան մասնակցի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ տարվող գործողություններին»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում