Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արթուր Ալեքսանյանը ծննդյան օրը նշում է հայրենի քաղաքում

  Արթուր Ալեքսանյանը ծննդյան օրը նշում է հայրենի քաղաքում

ԳՅՈՒՄՐԻ, 21  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Արմենուհի Մխոյան): Հունահռոմեական ոճի ըմբիշ« Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր ծննդյան օրը նշում է հայրենի քաղաքում: Այս մասին  մարզիկը խոստովանեց  «Արմենպրես»-ին: Համեստ չեմպիոնը «Արմենպրես»-ի թղթակցին խոստովանեց՝ այսօր ուզում է հանգիստ մնալ, լրագրողների աչքից հեռու:

Չցանկանալով սիրված մարզիկի կամքին հակառակ հարցեր տալ՝ մեզ մնում էր միայն կրկին շնորհավորել Արթուրին` ցանկանալով առողջություն ու նորանոր բարձունքներ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս իր և բոլոր գյումրեցիների անունից շնորհավորել է մարզիկին՝ մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի« աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր դառնում է 25 տարեկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am