Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հզոր երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի Տոտորիի պրեֆեկտուրայում

Հզոր երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի Տոտորիի պրեֆեկտուրայում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 6,6 մագնիտուդով հզոր երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի Տոտորիի պրեֆեկտուրայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ազգային օդերեւութաբական գործակալությունը:

Սեյսմոլոգների տվյալներով՝ ցունամիի սպառնալիք չկա, թեեւ սկզբնապես շտապ իրազեկման համակարգի օգնությամբ բնակիչներին հանձնարարել Էին չմոտենալ ծովափին:

Երկրաշարժին հաջորդել են մինչեւ 5,0 մագնիտուդով հետցնցումներ: Այդ կապակցությամբ դադարեցվել Է «Սինկանսեն» արագընթաց գնացքների երթեւեկությունը եւ երթեւեկությունը ավտոմայրուղիների առաձին հատվածներում: Ժամանակավորապես դադարեցված Է 39,8 հազար մասնավոր տների ու բնակարանների Էներգամատակարարումը: «Կիոդո» գործակալության տվյալներով՝ Օկայամա օդանավակայանը, որը գտնվում Է համանուն պրեֆեկտուրայում, փակել Է թռիչքավայրեջքային գոտին:  

Ըստ վերջին տվյալների՝ տուժելԷ առնվազն երկու մարդ: Յուրիհամա քաղաքում, որը գտնվում Է ամենաուժգին երկրաշարժի Էպիկենտրոնից ոչ հեռու, ավերվել Է մեկ շենք: Հոկուեյ քաղաքում ստորգետնյա ցնցումներից հետո մեծ ճեղքվածք Է առաջացել ավտոմոբիլային ճանապարհին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am