Լավրովը եւ Քերին քննարկել են Հալեպի իրադրությունը
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթաքում քննարկել են Սիրիայի իրադրությունը, մասնավորապես, Հալեպի արեւելյան մասում իրավիճակի նորմալացման ուղիները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում:
Լավրովը նշել Է, որ ոչ միայն խաղաղ բնակիչներին, այլեւ անօրինական զինված կազմավորումների մասնակիցներին Է հնարավորություն ընձեռված անարգել հեռանալ քաղաքից, մինչդեռ զինյալները վիժեցնում են հրադադարը եւ խոչընդոտում բնակչության տարհանմանը:
«Վերստին ընդգծվել Է, որ ԱՄՆ-ը պետք Է կատարի ահաբեկչական խմբավորումներից «չափավոր» ընդդիմության ջոկատները զատելու իր վաղեմի խոստումը, ասված հաղորդագրության մեջ:
Կողմերը պայմանավորվել են, որ ռուսական եւ ամերիկյան կողմերը կշարունակեն աշխատանքը այդ հարցերի շուրջ:
Բացի այդ, քննարկվել են միջազգային հրատապ այլ խնդիրներ, այդ թվում՝ Իրաքի եւ Եմենի իրադրությունը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների մի քանի ասպեկտներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում