Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լավրովը եւ Քերին քննարկել են Հալեպի իրադրությունը

Լավրովը եւ Քերին քննարկել են Հալեպի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթաքում քննարկել են Սիրիայի իրադրությունը, մասնավորապես, Հալեպի արեւելյան մասում իրավիճակի նորմալացման ուղիները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում:

Լավրովը նշել Է,  որ ոչ միայն խաղաղ բնակիչներին, այլեւ անօրինական զինված կազմավորումների մասնակիցներին Է հնարավորություն ընձեռված անարգել հեռանալ քաղաքից, մինչդեռ զինյալները վիժեցնում են հրադադարը եւ խոչընդոտում բնակչության տարհանմանը:

«Վերստին ընդգծվել Է, որ ԱՄՆ-ը պետք Է կատարի ահաբեկչական խմբավորումներից «չափավոր» ընդդիմության ջոկատները զատելու իր վաղեմի խոստումը, ասված հաղորդագրության մեջ:

Կողմերը պայմանավորվել են, որ ռուսական եւ ամերիկյան կողմերը կշարունակեն աշխատանքը այդ հարցերի շուրջ:

Բացի այդ, քննարկվել են միջազգային հրատապ այլ խնդիրներ, այդ թվում՝ Իրաքի եւ Եմենի իրադրությունը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների մի քանի ասպեկտներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am