Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն պետք է քննարկեն միասնական տնտեսական գործընկերության թեման. Վալովայա

ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն պետք է քննարկեն միասնական տնտեսական գործընկերության թեման. Վալովայա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացման եւ մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան այն կարծիքին Է, որ Եվրասիական տնտեսական միությունը եւ Եվրամիությունը պետք Է վերսկսեն բանակցությունները միասնական տնտեսական գործընկերության ստեղծման շուրջ՝ չսպասելով քաղաքական հարաբերությունների բարելավմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք այժմ տեսնում ենք աշխարհի՝ այսպես կոչված ռեգիոնալացումը, եւ ես կարծում եմ, որ դա գլոբալ Էկոնոմիկայի տանող ճանապարհն Է: Պետք Է հայտնվեն տարածաշրջանային տնտեսական միավորումներ եւ պետք Է արդյունավետ կապեր հաստատվեն միավորումների միջեւ. այդ ժամանակ մենք կտեսնենք իրական գլոբալ տնտեսություն: Այսինքն՝ նախ մոտեցումներ են մշակվում տարածաշրջանային մակարդակով, իսկ այնուհետեւ միավորումները գործընկերային հարաբերությունների ցանց են հաստատում գլոբալ մակարդակով»,-հայտարարել Է Վալովայան՝ Վերոնայում ելույթ ունենալով հինգերորդ Եվրասիական համաժողովում:

Որպես օրինակ նա բերել Է ԱՄՆ-ի աշխատանքը Անդրխաղաղօվկիանոսյան եւ Անդրատլանտյան գործընկերությունների ստեղծման ուղղությամբ:

«Մենք ԵԱՏՄ-ում նույնպես հասկանում ենք, որ նման մեգանախագծի՝ Անդրեվրասիական գործընկերությանը մասնակցելու, այսինքն՝ ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցելու ներուժ ունենք»,-նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am