Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Կառավարությունը «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ հստակ առաջարկներ չի ստացել

Կառավարությունը «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ հստակ առաջարկներ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել: Ազգային ժողովում ՀՀ կառավարության գործունության ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցին, թե ինչո՞ւ կառավարության ծրագրում արտացոլված չէ «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը:

«Դուք «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկ տեսե՞լ եք: Չկա նման առաջարկ, ինչի շուրջ մենք նստենք բանակցենք: Ծրագրում գրեի՞նք, որ պատրաստ ենք բանակցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Նա հավելեց, որ գործարանի վերագործարկման վերաբերյալ կան ընդամենը ցանկություններ, սակայն որևէ հստակ առաջարկ չի արվել, ինչի շուրջ կառավարությունը կարող է բանակցություններ սկսել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am