Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՌԴ դեսպանը պարգեւատրեց չեռնոբիլյան աղետի հետեւանքների վերացմանը մասնակցած 5 փրկարարի

ՌԴ դեսպանը պարգեւատրեց չեռնոբիլյան աղետի հետեւանքների վերացմանը մասնակցած 5 
փրկարարի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը պարգեւատրեց 1986 թվականին ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքների վերացմանը մասնակցած հայ փրկարարներին:

Չեռնոբիլյան աղետի ծանր պահին ուկրաինացի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն են հայտնել եւ ԱԷԿ-ի վթարի փրկարարական աշխատանքներին իրենց արժանի մասնակցությունն են ունեցել նաեւ բազմաթիվ հայ փրկարարներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսօր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության շքանշանների արժանացան Հայաստանի  «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպություն անդամներ Գեւորգ Վարդանյանը, Խաչատուր Քլիջյանը, Գեւորգ Մելքոնյանը, Արթուր Հարությունյանը, Երեմ Ավագյանը:

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն ընդգծեց աղետի ժամանակ աջակցություն ցուցաբերած անձանց մշտապես հիշելու անհրաժեշտությունը:

«Աղետը փոխեց հարյուրավոր մարդկանց ճակատագրեր` ոչ միայն գիտնականների, փրկարարների, զինվորների, հարակից տարածքներում ապրող բնակիչների, այլեւ թերեւս, ամբողջ աշխարհի: Այն պատճառեց խոշոր տնտեսական վնաս, որը թեպետ չի կարելի համեմատել այն վնասի հետ, որը հասցվեց մարդկանց եւ շրջակա միջավայրին: Այսօր մենք հնարավորություն ունենք վերհիշելու նրանց, ովքեր իրենց առողջության, իրենց կյանքի գնով պայքարել են սարսափելի աղետի հետեւանքների դեմ»,-ասաց դեսպանը:

Երեմ Ավագյանը մինչեւ այսօր առողջական խնդիրներ ունի եւ գտնվում է բժշկական  վերահսկողության տակ, սակայն, միեւնույն է, չի զղջում արածի համար, քանի որ նրա խոսքով` այդ օրերին աղետը համախմբել էր բոլորին:

«1986 թվականին ծառայում էի բանակում, երբ աղետի հաջորդ օրը մեզ անմիջապես տեղափոխեցին ատոմակայանի տարածք: Ես զբաղվում էի քիմիական ուսումնասիրությամբ: Իսկ այս պարգեւատրումը կարեւոր էր ոչ միայն ինձ, այլեւ իմ ընկերների համար, ովքեր նույնպես մասնակցություն են ունեցել այդ աշխատանքներին: Սա ուշադրության եւս մեկ նշան է»,- մեզ հետ զրույցում ասաց նա:  

30 տարի առաջ Ուկրաինայում Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած պայթյունը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը: Այդ ժամանակաշրջանում Չեռնոբիլի ԱԷԿ-ը ամենախոշորն էր Խորհրդային Միությունում:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am