Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նախագահն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային

Նախագահն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար 
Կունիո Միկուրիային

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նրա հերթական այցը Հայաստան համարել է մեր երկրի մաքսային ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում Համաշխարհային մաքսային կազմակերպության հետևողականության վկայություն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը և հույս հայտնել, որ գլխավոր քարտուղարի այցը նոր խթան կհանդիսանա փոխգործակցության հետագա ամրապնդման ու խորացման համար, ինչպես նաև թույլ կտա գնահատել վերջին տարիներին այս բնագավառում Հայաստանի կողմից իրականացված բարեփոխումների արդյունավետությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ Երևանում անցկացվող «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» խորագրով եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովի աշխատանքներին:

Կունիո Միկուրիան աշխատաժողովի անցկացումը Երևանում պայմանավորել է այն հանգամանքով, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը տարիներ շարունակ Հայաստանում մասնակցել է բարեփոխումների իրականացմանը, և ցանկություն կար Հայաստանը ներկայացնել նաև որպես օրինակելի պետություն հարևան երկրների համար:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև երկարամյա արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացման հնարավորություններին, ՀՀ մաքսային ոլորտում կազմակերպության աջակցությամբ իրականացված բարեփոխումների արդյունքներին, այդ թվում՝ օրենսդրության կատարելագործման, սահմանային անցակետերի արդիականացման, էլեկտրոնային համակարգերի ներդրման, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով կատարված աշխատանքներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am