Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց Բոբ Դիլանին

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց Բոբ Դիլանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականության 2016 թվականի Նոբելյան մրցանակն ստացել Է 75-ամյա ամերիկացի երաժիշտ եւ հեղինակ կատարող Բոբ Դիլանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:

Նրա խոսքով՝ Դիլանը պարգեւին արժանացել Է «ամերիկյան երգի մեծ ավանդույթում պոետական կերպարների ստեղծման» համար:

Բոբ Դիլանը ծնվել Է 1941 թվականի մայիսի 24-ին Մինեսոտայի նահանգի Դուլութ քաղաքում: Երաժշտական գործունեությունից բացի, նա նաեւ հայտնի Է որպես նկարիչ եւ կինոդերասան: Նրա երգերից շատերը, ինչպես, օրինակ, Blowin' in the Wind-ը եւ The Times They Are a-Changin'-ը, դարձել են ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների շարժման եւ հակապատերազմական շարժման հիմները:

2008 թվականի ապրիլին Բոբ Դիլանն ստացել Է Պուլիտցերյան մրցանակ: Նա արժանացել Է նաեւ Պատվո լեգեոնի շքանշանի եւ Ազատության նախագահական մեդալի, որն ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգեւներից մեկն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am