Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Դուբայում սկսվել Է աշխարհում ամենաբարձր երկնաքերի շինարարությունը

Դուբայում սկսվել Է աշխարհում ամենաբարձր երկնաքերի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում հոկտեմբերի 10-ին մեկնարկել Է The Tower («Աշտարակ») շենքի կառուցումը: Շինարարության ավարտից հետո աշտարակը 100 մետրով կգերազանցի Դուբայի «Բուրջ-Խալիֆ» 828-մետրանոց երկնաքերի բարձրությունը, որն ունի աշխարհի ամենաբարձր կառույցի կարգավիճակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Khaleej Times-ը:

Emaar Properties ընկերության՝ նախագծի ներդրողի  աշխատողները շինհրապարակ են դուրս են եկել Դուբայ-Քրիկ Հարբորի շրջանում, որտեղ գտնվելու Է 928-մետրանոց «Աշտարակը»: Շինարարության մեկնարկի արարողությանը մասնակցել Է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքթումը:

Երկնաքերի կառուցման արժեքը կկազմի 3,67 միլիարդ դիրհամ կամ շուրջ 1 միլիարդ դոլար: Նախագծի իրագործման հետ կապված բոլոր աշխատանքները պլանավորվում Է ավարտել մինչեւ ԷՔՍՊՕ-2020 Համաշխարհային ցուցահանդեսի սկսվելը, որն անցկացվելու Է Դուբայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am