Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տիրինկատարի տարածքում հնագետները ցլակերպ վիշապաքար են պեղել

Տիրինկատարի տարածքում հնագետները ցլակերպ վիշապաքար են պեղել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-գերմանական արշավախումբն Արագածի գագաթամերձ մասում՝ Տիրինկատարի տարածքում, մի ցլակերպ վիշապաքար է պեղել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայ-գերմանական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանը, վիշապաքարը մի հարթակի վրա էր ընկել, որի վրա հայտնաբերվել են բույսերի հետ կապված օրգանական հետքեր: «Այդ հետքերը վկայում են այն մասին, որ վիշապաքարի մոտ ինչ-որ ծիսակատարություններ են կատարվել»,-ասաց նա:

Հայ-գերմանական արշավախմբի ղեկավարը հետաքրքիր համարեց նաեւ այն փաստը, որ վիշապաքարի տարածքն ամբողջությամբ վանակատի ու խեցեղեն բեկորներով էր շրջափակված: «Այդ բեկորները հնարավորություն են տալիս տեղանքը թվագրելու երրորդ, երկրորդ հազարամյակի սահմանում»,-հավելեց Բոբոխյանը

Նախորդ տարվա պեղումների համեմատ, Տիրինկատարի այս տարվա պեղումները բավական ուշագրավ արդյունքներ են արձանագրել: «Քանի որ վիշապաքարը ընկած էր, մենք կարող ենք հստակ ասել, թե վերջինս որ կողմ էր նայում: Վիշապը նայել է Արագածի ուղղությամբ, իսկ նրա առջեւ ծիսակատարություն կատարողը՝ Արարատի ուղղությամբ»,-հավելեց նա:

Տիրինկատարի պեղումներն ընթանում են Վիշապ քարակոթողների ծրագրի շրջանակներում:

Հայ-գերմանական համատեղ արշավախումբը Տիրինկատարում պեղումներ իրականացնում է 2013 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am