Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Ջաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը ոչնչացվել է

 «Ջաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը ոչնչացվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը ոչնչացվել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությանը:

Ահաբեկչական խմբավորման պարագլուխը ոչնչացվել է կոալիացիայի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով: ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի անդամները դեռ չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ Սիրիայում անցկացրել են հատուկ օպերացիա «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ցանցի դեմ, որի մաս է կազմում «Ջաբաթ ան-Նուսրա»-ն: Օպերացիայի արդյունքները դեռ հստակ չեն, իրականացվում է գնահատում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am