Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Volkswagen ընկերությունը համաձայնել է վճարել 1.2 մլրդ դոլար ԱՄՆ-ի իր դիլերներին

Volkswagen ընկերությունը համաձայնել է վճարել 1.2 մլրդ դոլար ԱՄՆ-ի իր դիլերներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Volkswagen ընկերությունը  տեղեկացրել է դատարանին, որ պատրաստ է իր ամերիկյան դիլերիներին վճարել 1.2 մլրդ դոլար փոխհատուցում դիզելային վառելիքի շուրջ առաջացած սկանդալի պատճառով:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Interfax.ru-ը:

Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը նախնական հավանության է արժանացրել դիզելային սկանդալի շրջանակում որպես փոխհատուցում Volkswagen ընկերության կողմից 14.7 մլրդ դոլար վճարելու մասին որոշումը:  Այսօրվա դրությամբ ընդհանուր գումարն աճել է 1.2 մլրդ դոլարով:

Դատարանը  որոշմանը վերջնական հավանություն կտա հոկտեմբերի 18-ին: 

Volkswagen ընկերության շուրջ սկանդալն առաջացել էր 2015 թվականին ԱՄՆ-ում ընկերության ավտոմեքենաների վնասակար նյութերի արտանետումների ցածր ցուցանիշների հետ կապված խաբեբայությունների պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am