Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ծաղկաձորում մեկնարկեց «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» գիտաժողովը

Ծաղկաձորում մեկնարկեց «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը 
դպրոցում» գիտաժողովը

ԾԱՂԿԱՁՈՐ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում հոկտեմբերի 1-ին մեկնարկեց արդեն երկրորդ անգամ անցկացվող «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով միջազգային գիտաժողովը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի շախմատային ակադեմիայի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համատեղ ջանքերով անցկացվող կոնֆերանսին այս տարի մասնակցում են աշխարհի 20 երկրների ներկայացուցիչներ:

«Շախմատը դպրոցում» ծրագիրն իսկապես շատ հետաքրքիր է և զուտ հայկական: Այն օգնում է երեխաներին ինքնուրույն մտածել, ինչպես նաև օգնում է բնական գիտությունները լավ ընկալել: Սա այն եզակի ծրագրերից է, որ բացարձակ հաջողած է: Հետաքրքիրն այն է, որ այս ծրագրի շուրջ սկսում է մեծանալ միջազգային հետաքրքրությունը: Նրանք փորձում են մեր փորձի շնորհիվ սեփական երկրում ներդնել այն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին, ով անդրադառնալով «Շախմատը դպրոց»-ում ծրագրին, մասնավորապես, շեշտեց. «Շախմատի դասավանդման Հայաստանի օրինակը յուրահատուկ է: Շախմատի նման հաջողությունը կապված է, իհարկե, պետական աջակցության հետ: Կցանկանայի շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ցուցաբերած հսկայական աջակցության համար: Ես հավատում եմ, որ Հայաստանը կսկսի համաշխարհային կրթության մի նոր փուլ»:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, ով նաև կոնֆերանսի անցկացման նախաձեռնողն է, կարևորեց նմանատիպ գիտաժողովների անցկացումը: «Այս օրերին մեր հոգեբանների, սոցիոլոգների, մեթոդիստների և մանկավարժների կողմից կներկայացվեն ուսուցման հետ կապված մի շարք աշխատանքներ, այն, թե ինչ է տալիս շախմատը դպրոցում ծրագիրը»,-շեշտեց Լպուտյանը:

Առաջին նմանատիպ միջազգային գիտաժողովը կազմակերպվել էր 2014 թվականին Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am