Ադրբեջանը շփման գծի հյուսիսային ուղղությամբ խոշոր տրամաչափի գնդացիր է կիրառել
10:56, 1 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):
«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- ասված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում