Կառլեն Մկրտչյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով
20:01, 30 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Մախաչկալայի «Անժի»-ի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով և դեռևս չի վերսկսել լիարժեք մարզումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «Անժի»-ի պաշտոնական կայքը:
Մկրտչյանը ծնկատակի մկանի վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի մարզման ժամանակ սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում տեղի ունեցած Դանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղից առաջ:
Մկրտչյանը չի հրավիրվել նաև Հայաստանի հավաքական, որը հոկտեմբերի 8-ին ընդունելու է Ռումինիայի, իսկ հոկտեմբերի 11-ին հյուրընկալվելու Լեհաստանի ընտրանուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում