Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Եղիսաբեթ Բ թագուհու ծոռները լավ խաղացել են Կանադայում

Եղիսաբեթ Բ  թագուհու ծոռները լավ խաղացել են Կանադայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադա կատարած իրենց այցի ժամանակ արքայազն Ջորջը եւ արքայադուստր Շառլոտան միասին դուրս են եկել մարդկանց մեջ, ինչը հազվադեպ Է պատահում, եւ միասին խաղացել են կանադացի զինվորականների երեխաների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

16 ամսական արքայադուստր Շառլոտան առաջին անգամ ուղիղ մեկ բառ Է արատասանել մարդաշատ վայրում՝ ասելով «փոպ»՝ բազմաթիվ օդապարիկներ տեսնելով Բրիտանական Կոլումբիայի լեյտենանտ-նահանգապետի նստավայրում: 

Նահանգի մայրաքաղաք Վիկտորիայում նստավայրն իսկական դրախտի Էր վերածվել երեխաների համար: Բացի օդապարիկներից, այնտեղ կար նաեւ մանկական կենդանաբանական այգի, որտեղ թույլ Է տրվում անմիջականորեն շփվել կենդանիների հետ, ինչպես նաեւ փոքրիկ պոնիներ եւ շատ այլ բաներ:    

«Մանկական օրը» կայացել Է Քեմբրիջի դքսի եւ դքսուհու՝ Կանադա կատարած այցի վեցերորդ օրը:

Դա Քեմբրիջի դքսերի առաջին պաշտոնական այցն Է արտասահման երկու երեխաների հետ:

Լուսանկարը`Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am