Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հռոդոսում բացվում Է «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային համաժողովը

Հռոդոսում բացվում Է «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Հռոդոս կղզում սեպտեմբերի 30-ին բացվում Է «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական համաժողովի 14-րդ նստաշրջանը: Միջոցառումը կտեւի մինչեւ հոկտեմբերի 1-ը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տարի համաժողովի կենտրոնական թեման Է «Բազմակողմանիության քաոսը. երկխոսության շտապ կոչը»: Միջազգային հանդիպման մասնակիցները կլինեն 160 պատվիրակներ 30 պետություններից, ինչպես նաեւ լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից:    

Հավաքվածները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում, քաղաքակիրթ աշխարհն ընդդեմ բարբարոսության, ինքնության քաղաքականությունը եւ մարդկության ունիվերսալ արժեքները, գործող մոդելների՝ անհաջողություն կրող տնտեսական այլընտրանքները եւ շատ այլ թեմաներ:

Ելույթ ունեցողների թվում են՝ համաժողովի հիմնադիր-նախագահ Վլադիմիր Յակունինը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am