Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մադրիդում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Մադրիդում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից Մադրիդում կազմակերպվել է ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիների գլխավոր ձեռքբերումներին, տարածաշրջանում տևական կայունություն և խաղաղություն հաստատելու կարևորությանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Դեսպան Ադոնցը խոսել է նաև հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների և դրանց մեծ ներուժի մասին: ՀՀ դեսպանն առանձնահատուկ ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքի դերակատարությունը:

Միջոցառմանը մասնակցել են Իսպանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ԻԹ արտաքին քաղաքական և այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ռեգիոնալ իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, Իսպանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, գիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am