Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը գնումների ոլորտում նոր կարգավորումներ է սահմանում

 Կառավարությունը գնումների ոլորտում նոր կարգավորումներ է սահմանում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ օրինագծի նպատակն է ապահովել գնումների գործընթացում հատուցման դիմաց արժեք, այն է, մասնավորապես` պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ` կարիքին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում` համարժեք հատուցմամբ, գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացում:

«Օրինագծով գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա` գնման գործընթացի միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ,  համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում, ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն»,- ասաց Արամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am