Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում անցկացվեց հեծանվարշավ ընդդեմ սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության

Գյումրիում անցկացվեց հեծանվարշավ ընդդեմ սեռով պայմանավորված բռնության և 
պտղի 
սեռի ընտրության

ԳՅՈՒՄՐԻ, 29  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սեպտեմբերի 29-ին  անցկացվեց հեծանվարշավ ընդդեմ սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության: Նախաձեռնություն հեղինակ Վոլդ Վիժն կազմակերպության «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում համախմբվել էին տասնյակ երիտասարդներ ոչ միայն Գյումրիից, այլ նաև մարզի այլ համայնքներից՝ Ամասիա, Բյուրակն, Քեթի և Կամո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Երեխաների պաշտպանություն և կրթություն» ծրագրի պատասխանատու Մերի Մկրտչյանը, ծրագրի նպատակն է կանանց ու աղջիկների դերի բարձրացումը: «Փորձում ենք կարծրատիպեր կոտրել և ցույց տալ, որ աղջիկ երեխաները ևս ունեն իրավունքներ՝ նաև հեծանիվ վարելու: Պետք է վերջապես կոտրել այն կարծրատիպը, որ տղա երեխաներն ավելի կարևոր են: Աղջիկներն էլ, տղաներն էլ ծնվում ու արժեվորվում են հավասարապես:  Խնդրի լուծման համար պետք է ազգային մակարդակում աջակցել սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության դեմ ուղղված քաղաքականության իրականացմանը»,-նշեց Մերի Մկրտչյանը կարևորելով գենդերային սոցիալական նորմերի փոխակերպումը:

«Կոնկրետ արգելք դնել  ընդդեմ սելեկտիվ աբորտների անհնար է: Պետք է մարդկանց գիտակցության մեջ դա փոխել՝ կարևորելով նաև կնոջ ու աղջիկների դերը»,- հավելեց Մերի Մկրտչյանը: Հեծանվարշավի բոլոր մասնակիցները շարժվեցին Գյումրու կենտրոնական հրապարակից դեպի Գյումրու ծննդատուն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am